Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Հայրենագիտություն

Առաջադրանքներ

Ո՞վ է հիմնել թանգարանը:

Մադամ Տյուսո:
Որտե՞ղ է առաջին անգամ բացվել թանգարանը:

1835թ. Լոնդոնում:
Ո՞ր մայրցամաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:

Ամերիկա,Եվրոպա,Ասիա,Ավստրալիա:
Աշխարհի ո՞ր քաղաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:

Լոս Անջելես,Լաս Վեգաս,Վաշինգտոն,Նյու Յորք,Ամերդամ,Բեռլին,Վիեննա,Լոնդոն,Բանգկոկ,,Հոնկոնգ,Շանհայ,Տոկիո,Սիդնեյ
Ինչի՞ց են պատրաստվում տիկնիկները:

Մոմից
Ո՞ր հայտնի մարդկանց քանդակները կան թանգարանում:

Չարլի Չապլին,Լեդի Գագա,Անջելինա Ջոլի,Ջոնի Դեփ,Սարդ Մարդ:
Ամենաշատը ո՞ւմ քանդակը հավանեցիք:

Լեդի Գագա
Ո՞ւմ քանդակը կցանկանայիք տեսնել թանգարանում:

Իվետա Մուկուչյանինը:

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Հայրենագիտություն

Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր
դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։ Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր։ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը։ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի
հանգույց, ամեն մի զարդանախշ։
Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։

Մանուել, Տրդատ, Մոմիկ

Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ-քանդակագործն էր։ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր։ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում։ Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում։Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով:Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում` Բագրատունյաց Անի մայրաքաղաքում,
հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի` Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Տրդատն առաջին շենքը կառուցել է Արգինայում: Այդ վայրը 965 թվականին դարձել էր Հայոց եկեղեցու կաթողիկոսանիստը:Դրանից շատ կարճ ժամանակ անց, Հայոց նորընտիր կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին որոշում է նոր աթոռանիստի համար այդ վայրում հիմնել մեծ եկեղեցի, որի կառուցումն էլ հանձնարարում է Տրդատ Ճարտարապետին: Այդ եկեղեցուց այսօր, ցավոք, պահպանվել են հյուսիսային պատը և արևմտյանից մեկ հատվածը: Այս պատճառով այսօր հնարավոր չէ հստակ նկարագրել այդ եկեղեցու արտաքին տեսքը, սակայն տեղեկություններ է հաղորդում պարսիկ պատմիչ Մովլանա Իդրիսը, ով Շահ-Իսմայիլի զորքերի հետ հասել էր այստեղ, և իր մատյանում անչափ հիացմունքով է խոսում շինության մասին: Դրանից հետո Տրդատ ճարտարապետը նոր հանձնարարություն է ստանում արքա Սմբատ Բ Տիեզերակալից (977-989 թթ.): Անիում պետք է կառուցվեր մեծ չափերով մի եկեղեցի, որը նվիրվելու էր Քրիստոսի ծննդյան 1000-ամյակին: Դա Անիի հռչակավոր Մայր Տաճարն էր, որ հետագայում հայտնի է դառնում իր հոյակերտ ճարտարապետությամբ: Սակայն Սմբատ արքան տեսնում է միայն Տրդատի գցած հիմքը: Արքայի մահվան պատճառով տաճարի կառուցման աշխատանքները մեկառժամանակ դադարեցվում են:

Մայր տաճարի կառուցման ժամանակավոր դադարը Տրդատն օգտագործում է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս մեկնելու համար, որտեղ նրան հրավիրել էին վերականգնելու կայսրության գլխավոր եկեղեցու՝ հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը:

Տրդատը գերազանցապես կատարեց տրված հանձնարարությունը՝ ցուցադրելով իր փայլուն վարպետությունը, որի մասին վկայում են հուշարձանի ոչ միայն ներկա վիճակը, այլև Ասողիկի վկայությունն այն մասին, որ տաճարը վերականգնումից հետո ավելի վայելչագեղ տեսք ստացավ, քան առաջ էր: Կառուցումից ի վեր իր բազմաթիվ փլուզումներից հետո Տրդատ ճարտարապետի վերակառուցածն այդպես էլ ամուր պահպանվեց մինչև մեր օրերը՝ ավելի քան 1000 տարի:

13-14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը։ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր։ Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ։ Մոմիկի ուշագրավ գործերից են Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը, Անիի Մայր տաճարը ,Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ դամբարան-
եկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներ։

Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Իշխանը խոստանում է աղջկան վարպետին կնություն տալ այն պայմանով, եթե Մոմիկը կարողանա սեղմ ժամկետում մի հոյակերտ տաճար կառուցել։ Երբ վանքի շինարարությունը մոտեցել էր իր ավարտին, իշխանը իր ծառային հրամայում է ամեն գնով խոչընդոտել, որպեսզի Մոմիկը չկատարի իր պայմանը։ Ծառան գաղտնի բարձրանում է վանքի գմբեթի վրա աշխատող վարպետի մոտ, հրում և վայր գցում նրան։ Վարպետին թաղում են ընկած տեղում՝ իր կառուցած վանքի բակում, իսկ գմբեթի շինարարությունը ավարտին են հասցնում նրա աշակերտները:

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Անվանումների առաջացումը

Հետաքրքիր է ծանոթանալ տարբեր բնակավայրերի մասին պատմություններին: Այդպիսի պատմությունները պարզում են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը` ժայռի, աղբյուրի, ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդություններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքրական դեպքերի մասին։
Օրինակ` Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին
ավանդությունը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչպես է առաջացել այդ տեղանունը։
Մթնաձոր
Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել։ Ասում են, որ երբ նա
ծիծաղել է` չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ
լաց է եղել` անձրև է եկել։ Դևերը գողացել են նրան ու տարել ձորի
ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի
կենդանի շունչ։ Աղջիկը սկսել է լաց լինել։ Ասում են նաև, թե մինչև
հիմա էլ կա այդ աղջիկը։ Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ
Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Մեկ-մեկ էլ, երբ
եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է։

Ապարան
Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը։
Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ
աստիճանաբար դարձել է Ապարան։
Զանգեզուր
Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ` մեկ-երկու եկեղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր։
Արզնի
Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ
է տեղի ունեցել հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև։ Այդ ճակատամարտում Արան զոհվում է։Շամիրամը հրամայում է իր զինվորներին` գտնել Արայի դիակը։Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային, զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի։ Ամեն անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. «Ա՛ռ, զննի»։ Դրանից հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի։
Վանա կատու
Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են Վանա կատուները, որոնք տարածված են Վանա լճի շրջակայքում (որտեղից և առաջացել է անվանումը): Դրանք սպիտակ, մետաքսանման փափկամազ կենդանիներ են: Ունեն ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային
քայլվածք, պոչը նման է աղվեսի պոչին, աչքերը տարբեր գույների են: Խելացի են ու ճարպիկ, մաքրասեր, տիրոջը կապված ու նվիրված: Աչքերի գույնով բաժանվում են 3 խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագույն աչքերով, սաթագույն (դեղին ու նրա նրբերանգներով) և տարբեր գույների (աջը՝ երկնագույն, ձախը՝ բաց սաթագույն, դեղին ու դեղնականաչ, երբեմն՝ դարչնագույն) աչքերով:
Հատկապես արժեքավոր են տարբեր գույների աչքերով կատուները: Կատուներից միակն են աշխարհում, որ սիրում են ջրում լողալ ու խաղալ: Նրանք առջևի թաթով ստուգում
են նաև կերակրի ջերմաստիճանը:

 

Նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սվորողներ

Ժամկետ՝ ապրիլի 20-26

  1. Ի՞նչ գիտեք ձեր բնակավայրի մասին  որտե՞ղ է գտնվում,
    – նախկինում ինչպե՞ս է կոչվել:                                                                                            Ես ապրում եմ Երևանում:Քաղաքը գտնվում է Հայաստանի արևմուտքում ,Հրազդանի երկու ափերին:Այն Հայաստանի մայրաքաղաքն է:Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում Էրեբունի անվամբ:Այն աշխարհի հնագույն քաղաքներից է:
  2. Որտե՞ղ են ծնվել քո ծնողները, պապիկներն ու տատիկները։                                      Իմ ծնողները,պապիկները և հորական կողմից տատիկս ծնվել են Երևանում ,միայն մորական կողմից տատիկս ծնվել է քաղաք Հրազդանում:
  3.  Ծագումով որտեղի՞ց ես քեզ համարում, ինչո՞ւ։                                                              Ծագումով ես ինձ համարում եմ երևանցի,քանի որ ծնվել եմ և ապրում եմ Երևանում:
  4. .Քո բնակավայրի անունը որտեղից է առաջացել:                                                             Երկար ժամանակ տեսակետ է եղել,որ Երևան անվանումը կապված է Նոյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ,իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին,Նոյը ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը,գոչել է, երևաց:Այտեղից էլ Երևան անվանումը:Երկրորդ տեսակետը այն է ,որ Երևան  անվանումը կապված է Էրեբունի բերդաքաղաքի հետ:
  5. Ի՞նչ հետաքրքրական, ուրախ պատմություններ գիտեք ձեր ծննդավայրի կամ հարևան բնակավայրերի մարդկանց մասին։                                                                      Ես կպատմեմ Ծաղկաձորում գտնվող Կեչարիս վանքի պատմությունը:Ըստ ավանդության,Պահլավունանց տոհմի օրիորդներից մեկի կամքով մի ձորահովտում կառուցում են ամրոց և դրա կողքին մի շքեղ ծաղկանոց,որտեղ աճեցնում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները:Մի օր կատաղի քամին ավերում է ծաղկանոցն ու ծաղիկները ցրում ձորով մեկ:Աղջիկը խնդրում է հորը կառուցել տալ մի վանք ,որտեղ վանահայրերն աղոթեն ու վերադարձնեն ցրված ծաղիները:Վանքը կոչում են Կեչարիս,իսկ ձորը Ծաղկաձոր:
  6. Ուրիշ ո՞ր  բնակավայրի անվան ծագման մասին կարող ես պատմել:                         Կարող եմ պատմել Ծաղկաձորի մասին:Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում Ծաղկունյաց ձոր:Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս անունով:Հետո այն վերանվանվել է Դարաչիչակ և 1947 թ-ին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անունը: Այժմ այն համարվում է սպորտային,ժամանցային կենտրոն:Այնտեղ է նաև Կեչառիսի վանական համալիրը:
Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Մայիսի11-15-ի առցանց-հեռավար-ընտանեկան դպրոցի նախագիծ

1918թ. մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։

1918 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակաշրջանում Հայաստանը երեք հանրապետություն է ունեցել.

Հայաստանի
առաջին հանրապետությունը (1918-1920թթ.),

Խորհրդային Հայաստանը (1920-1991թթ.)

1991թ. սկսած, Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանի առաջին հանրապետությունը
(1918-1920թթ.)
1918թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը` Հայաստանի խորհուրդը։ Հայաստանի նորանկախ հանրապետության կառավարությունը կազմված էր վեց նախարարից, որոնց թվում էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր և նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։ Կառավարության առաջին նախագահը (վարչապետը) Հովհաննես Քաջազնունին էր։ Հայոց պետականության ամրապնդման ճանապարհին կարևոր քայլ էր անկախ և միացյալ Հայաստանի հռչակումը։ 1919թ. մայիսի 28-ին Հայաստանի խորհրդի հանդիսավոր նիստում հանրապետության կառավարությունը հայտարարեց անկախ և միացյալ Հայաստանի հռչակման մասին։ Հանրապետությունն ուներ իր պետական
խորհրդանիշները։ 1918թ. Հայաստանի ազգային դրոշ հաստատվեց եռագույնը` կարմիր,
կապույտ և ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920թ. հուլիսին կառավարությունը
հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներն էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օրհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված «Մեր հայրենիք» երգը։
Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական կապեր ուներ Պարսկաստանի,
Վրաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ պետությունների հետ։
Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուսուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունը իշխանությունը կամովին հանձնեց Հայաստանի
հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։
Խորհրդային Հայաստան (1920-1991թթ.)
Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը և պետականության այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարևորագույն հարցերը լուծվում էին
Մոսկվայում, որը սկզբում Խորհրդային Ռուսաստանի, իսկ հետո միաժամանակ նաև Խորհրդային Միության մայրաքաղաքն էր։
Հայաստանի Գերագույն խորհուրդը, այսինքն` օրենսդիր մարմինը, որևէ ինքնուրույնություն չուներ, և նրա կողմից ընդունված օրենքները չէին տարբերվում
Խորհրդային Միության համանման օրենքներից։ Կառավարությունը նույնպես բոլոր կարևոր հարցերը անպայման համաձայնեցնում էր ԽՍՀՄ կառավարության հետ։
Չնայած դրան` խորհրդային տարիներին Հայաստանն ունեցել է տնտեսական, գիտական և մշակութային զարգացում, կառուցվել են բազմաթիվ գործարաններ, բնակելի շենքեր, դպրոցներ, կրթական և մշակութային այլ հաստատություններ։ Խորհրդային
Հայաստանի ղեկավար շատ գործիչներ ձգտել են զարգացնել Հայաստանը։
Հայաստանի Հանրապետություն
1988թ. փետրվարին Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում սկիզբ առավ համաժողովրդական պայքար Արցախի ազատության համար: Խորհրդային Միության ղեկավարությունը ձգտում էր ճնշել շարժումը, որն ի վերջո դարձավ պայքար նաև Հայաստանի անկախության համար։ 1991թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած
հանրաքվեով Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը՝ կրկին հաստատելով անկախ պետականություն ունենալու համազգային ձգտումը։ Հայաստանի նորանկախ հանրապետությունը պիտի հաղթահարեր բազմաթիվ
դժվարություններ։ Դրանք զինված բախումներն էին Հայաստանի և Ադրբեջանի
սահմաններին։ Չնայած այդ ամենին` հայ ժողովուրդը կարողացավ հաղթահարել դժվարությունների ամենածանր փուլը և նոր պետականության կառուցման հաստատուն քայլեր անել։ Հայաստանն ընդունեց սահմանադրություն, ձևավորեց խորհրդարան, որը կոչվում է Ազգային ժողով։ 1991թ. սահմանվեց նախագահական կառավարում։ Պատմության մեջ առաջին անգամ մենք ընտրեցինք հանրապետության նախագահ: Փոխվեց նաև երկրի տարածքային կառավարումը. հանրապետությունը բաժանվեց
մարզերի և համայնքների:Անկախության տարիների ամենակարևոր ձեռքբերումներից
մեկը ազգային բանակի ստեղծումն էր։ Ուժեղ ու մարտունակ բանակը հայրենիքի սահմանների անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորն է։
Հայաստանի Հանրապետությունը անկախ պետականություն ունենալու հայ ազգի դարավոր երազանքի իրականացումն է: Այն պահպանելն ու զարգացնելը մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է։

Նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մայիսի 11-15-ը

  1. Ինչո՞ւ է մայիսի 28-ը մեզ համար տոնական օր։ Ի՞նչ կարևոր
    պատմական իրադարձություն է տեղի ունեցել այդ օրը։                                  Մայիսի  28- ը մեր հանրապետության անկախ պետականության օրն է:     1919 թ-ի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է:
  2.    2. Ինչպե՞ս էր կոչվում Հայաստանի առաջին հանրապետության
    օրենսդիր մարմինը։ Ե՞րբ սկսեց իր աշխատանքը։                                                Օրենսդիր մարմինը կոչվում էր Հայաստանի խորհուրդ:Այն իր աշխատանքները սկսեց   1918 թ-ի մայիսի  28-ին:
    3. Ի՞նչ հայտարարություն արեց Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը անկախության առաջին տարեդարձի օրը։ Ձեր կարծիքով` ինչո՞վ էր այն կարևոր։                               Հայտարարեց անկախ ու միացյալ Հայաստանի հռչակման մասին:Հանրապետությունն ունեցավ իր պետական խորհրդանիշները:
    4. Մինչև ե՞րբ գոյություն ունեցավ Հայաստանի առաջին    հանրապետությունը։ Ո՞ւմ և ի՞նչ ձևով փոխանցվեց իշխանությունը:           Հայաստանի առաջին հանրապետությունը գոյություն ունեցավ երկուսուկես  տարի:1920թ-ի դեկտեմբերի  2-ին կառավարությունը իշխանությունը հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին:Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն:
    5. Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կազմում ընդգրկված 15
    հանրապետություններից մեկն էր։ Իսկ որոնք էին մյուս պետությունները:                                                                                                     Ռուսաստան,Ուկրաինա,Մոլդովա,Բելառուս,Ղազախստան,ՈՒզբեկստան,Թուրքմենստան,Տաջիկստան,Ղրղստան,Լատվիա,Լիտվա,Էստոնիա,Հայաստան Վրաստան,Ադրբեջան:
    6. 1991թ. տեղի ունեցած ո՞ր իրադարձությամբ կրկին հաստատվեց Հայաստանի անկախությունը։ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան դրանից հետո երկրի կառավարման բնագավառում։                                        1991թ-ի սեպտեմբերի  21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի բնակչության մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը:Սահմանվեց նախագահական կառավարում:Առաջին անգամ ընտրվեց Հանրապետության նախագահ:

7.Մայիս ամսին ինչ կարևոր իրադարփություններ են տեղի ունեցել հայերի                    կյանքում:                                                                                                                            Հայերի կյանքում Մայիս ամիսը համարվում է Հաղթանակների ամիս: Մայիսի  8-ը Շուշիի հաղթանակի օրն է:

Posted in Բնագիտություն, Uncategorized

Բնագիտություն

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:         Բակտերիաները և սնկերը կենդանի օրգանիզմներ են:Դրանք մանր միաբջիջ    օրգանիզմներ են:
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:                                    Բակտերիաները բացահայտել է հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, խոշորացնող սարքի միջոցով:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:                                                                                                                          Բակտերիաները պաշտպանվում են որոշակի ձևով արտահայտված  արտաքին կառույցով ,որը շրջապատում է նրանց:
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:                                                          Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:                          Բակտերիաների մեծ մասը օգուտ  տալիս բնությանը:Նրանք նպաստում են բույսերի աճին, մարդու սննդառությանը:
  6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:                                              Սնկերի մեծ մասը ապրում են ծառերի տակ,ծառերի արմատների մոտ,տալով և ստանալով պիտանի նյութեր:
  7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:                                                     Ուտելի սնկերից են սպիտակ սունկը,կեչասունկը,յուղասունկը,շամպինիոնը,աղվեսասունկը:Թունավոր սունկերը վնաս են հասցնում  բույսերին կենդանիներին և մարդկանց:
  8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:                                                            կան աղիքային ցուպիկով հիվանդություններ,կան բակտերիաներ շնչուղիներում:
  9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:                                                                           Սնունդի հետ կապված :
Posted in Բնագիտություն, Uncategorized

Ուտելի կանաչիներ

Գարնանը շատ ուտելի կանաչիներ պետք է օգտագործել,քանի որ նրանք հարուստ են վիտամիններով: Ուտելի կանաչիներն են սիբեխը,եղինջը,սպանախը,շուշանբանջարը,ծտապաշարը,մանդակը:Նրանցով տատիկները պատրաստում են համեղ ապուրներ,տապակում են ձվով,աղցաններ են պատրաստում:Նրանք շատ օգտակար են և նպաստում են մարսողությանը:

Posted in Բնագիտություն, Uncategorized

Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:

Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:

Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:

Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու, ա­նաղարտ պահել մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանս­պորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:

Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:

Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ա­վելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օ­զոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանու­շակագույն ճառագայթումից:

Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպա­նության խնդիրը:

Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:

Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:

Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղ­տոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավ­տոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղ­ղությամբ: Դրա շնորհիվ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստաց­նում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:

Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:

Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգ­ված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտրանսպորտի արտանետումներով:

Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:                                                    Մթնոլորտը Երկրի համար ունի կենսական և պաշտպանական նշանակություն:
  2. Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:                                         Աղտոտող հիմնական աղբյուներն են,բնական -հրաբուխները, հրդեհները, իսկ մարդածին աղբյուրները- արդյունաբերությունը,տրանսպորտը,գյուղատնտեսությունը:
  3. Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:                                                                       Մթնոլորտը աղտոտվում է արտանետված գազերից,թունաքիմիկատների այրումիցառաջացած գազերից:
  4. Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:                             Անհրաժեշտ է շատ ծառեր տնկել,կանաչ տարածքների մեծացում,Արեգակի և քամու էներգիայի օգտագործում:
  5. Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։                     Աղտոտված մթնոլորտը առաջացնում է քաղցկեղ,շնչառական օրգանների հիվանդություն,մաշկային հիվանդություն, վնասում նյարդային համակարգը:
  6. Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:                          Մեր բնակավայրում ճիշտ է գործարններ չկան,բայց ավտոմեքենաների քանակը շատ-շատ է: